Բացել լրահոսը Փակել լրահոսը
53688610-1281-4277-b1bc-30102bbcf3cb
A A
Սպորտ Պաշտոնական

Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում

Թենիսի Հայաստանի հավաքականը շարունակում է նախապատրաստությունը հունիսի 16-20-ը Ծաղկաձորում կայանալիք Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբի հանդիպումներին։

Վահե Ավետիսյանի գլխավորած հավաքականը տարվա կարևորագույն մրցաշարին ընդառաջ վերջին մարզումներն է անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում։

Հիշեցնենք, որ Դևիսի գավաթի խաղարկության 4-րդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Անդորրայի, Ալբանիայի, Սան Մարինոյի, Իսլանդիայի ու Մալթայի հավաքակաները։

Մրցաշարի վիճակահանությունը կկայանա հունիսի 15-ին, բացման արարողությունն ու մրցաշարի մեկնարկը՝ հունիսի 16-ին։