Բացել լրահոսը Փակել լրահոսը
Karapet-Poxosyan-6
A A
Պաշտոնական

Ձերբակալվել է հանրային գործիչ Կարապետ Պողոսյանը․ փաստաբան

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է հանրային գործիչ Կարապետ Պողոսյանին։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Փաստաբանը գրել էր, որ հարազատներին և պաշտպանին իր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու իրավունքն այս պահի դրությամբ չի ապահովվել։ Ավելի ուշ արդեն տեղեկացրել է, որ նրան տեղափոխել են Երևան և մեկնում է ներգրավելու որպես պաշտպան։

Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել նաև Նիկոլ Փաշինյանի հասցեին գրառումներ անելու համար։