Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Հանրապետությունը» ԿԸՀ հայց է ներկայացրել՝ «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով (տեսանյութ)

«Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ է դիմել՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը։

Կուսակցության պատգամավորի թեկնածու Գրիգոր Առաքելյանի խոսքով՝ եթե ԿԸՀ-ն բավարար հիմքեր չտեսնի սեփական որոշմամբ գրանցումն անվավեր ճանաչելու համար, ապա պետք է նույն պահանջով դիմի վարչական դատարան։ Առաքելյանը նշել է, որ մտահոգությունները վերաբերում են արտաքին ազդեցության, ֆինանսական թափանցիկության և արտերկրից քաղաքացիների կազմակերպված տեղափոխման վերաբերյալ տեղեկություններին, որոնք, նրա գնահատմամբ, կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Փաստաբան Տիգրան Եգոյանը հայտնել է, որ հարցը պետք է լուծվի մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը, իսկ ԿԸՀ-ն դիմումը պետք է քննի հնարավորինս սեղմ ժամկետներում։

ԿԸՀ-ն այսօր ժամը 22.00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը։