A
A
Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։