A
A
Իրազեկում․ Հերհեր և Արփա գետերով զգալի ելքերի անցման վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինԱռաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։ Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:
Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։