Ոստիկանները միջամտեցին «մկներ տշելու » ակցիային (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամներն այսօր կառավարության շենքի դիմաց էին խաղալիք մկներով։ Նրանք «ֆուտբոլ» էին խաղում՝ մկները հերթով դեպի փոքրիկ դարպասը փոխանցելով։
Այսօր մասնակիցները նույնիսկ մրցավարի ատրիբուտներ էին բերել՝ կարմիր ու կանաչ քարտեր։
Սակայն ակցիան նույն ձևաչափով շատ երկար չշարունակվեց։ Ոստիկանները մոտեցան ու պահանջեցին հեռացնել փոքրիկ դարպասը՝ պատճառաբանելով, որ այն տեղադրված է մուտքի ու ելքի հատվածում և կարող է խոչընդոտ ստեղծել։ Դարպասը ուժով տեղափոխվեց շատրվանների հատված, սակայց մասնակիցները մնացին տեղում։
Նրանք շարունակեցին արդեն առանց դարպասի՝ խաղալիք մկներով «ֆուտբոլ» խաղալ հենց հրապարակում։
Ակցիան անցորդների ուշադրությունն էլ էր գրավել։ Մարդիկ կանգնում էին, ծիծաղում, նկարում։ Ոմանք լուսանկարվում էին նաև Սարդ֊ մարդու հետ։
Թե ինչ էր կատարվում կառավարության շենքի դիմաց, հետաքրքրում էր նաև զբոսաշրջիկներին ու օտարերկրացիներին, որոնք մոտենում ու հարցեր էին տալիս ակցիայի մասին։
Քարոզարշավի ավարտին «Բոլորին դեմ եմ»-ի ներկայացուցիչները ոստիկաններին ասացին, որ դեռ վերադառնալու են, ու նմանատիպ ակցիաներ դեռ լինելու են։
Ինչու են ինքնաբացարկ հայտնում
«Բոլորին դեմ եմ» կուսակցության թեկնածուները գրեթե ամեն օր ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ ներկայացնում։
Իշխան Գեւորգյանը ինքնաբացարկների վերաբերյալ նշեց՝ գործընթացը նախապես պլանավորված էր
Նրա խոսքով՝ կուսակցությունում նախապես հաշվարկվել էր, թե առավելագույնը քանի մանդատ կարող են ստանալ, ու հենց այդ տրամաբանությամբ էլ կազմվել էր ցուցակը։
Գևորգյանը նշեց, որ թե՛ հաջողության, թե՛ անհաջողության դեպքում պատրաստվում էին վայր դնել մանդատները, իսկ ինքնաբացարկ ներկայացրած թեկնածուները, ըստ նրա, միևնույն է պատգամավոր չէին դառնալու։
Գևորգյանի խոսքով՝ գործընթացում այլ պատճառներ չկան, և կուսակցության ներսում որևէ վիրավորվածություն կամ տարաձայնություն չի եղել։
Մանրամասները՝ տեսանյութում