Բացել լրահոսը Փակել լրահոսը
6817b9f6-f79c-4855-86df-e94f9184c1b6
A A
Պաշտոնական

Փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել

Մայիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան–Երասխ ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ ճանապարհահատվածում անվտանգ երթևեկությունն ապահովելու և հնարավոր քարաթափման ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Աշխատանքների ընթացքում ճանապարհամերձ վտանգավոր հատվածից իրականացվել է մոտ 10 խմ քարային զանգվածի հեռացում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։

Գործողություններին մասնակցել են Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարար ծառայողները, ինչպես նաև ԲՊ բաժնի պետը և նույն բաժնի ծառայակիցները։ Աշխատանքներին ներգրավվել են նաև «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ի աշխատակիցները։

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության կարգախմբի աշխատակիցները՝ ապահովելով երթևեկության անվտանգ կազմակերպումը։