Բացել լրահոսը Փակել լրահոսը
a3de1611-5655-4df0-9cc5-1d33af0a5ea8
A A
Պաշտոնական

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին

Ապրիլի 29-ին, ժամը 19։39-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասը փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 10 խմ). ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Փրկարարները հեռացրել են քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։