Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captոեոure
A A
Քաղաքականություն

Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի 2 աջակիցներին կալանավորելու միջնորդությունները

Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի աջակիցներ՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին և Մայիս Բաղումյանին կալանավորելու միջնորդությունները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նշենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ հավաքվել էին Սամվել Կարապետյանի աջակիցները, դատարանում քննվում էր գործարարի խափանման միջոցը փոխելու հարցը։ Մինչ այդ նրանք երթ էին իրականացնում դեպի դատարան ու այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց ոստիկանների և քաղաքացիների միջև, քանի որ ոստիկանները երթի գրեթե վերջում պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները։ Տղերքն արդեն տանն են»,- գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ընդհանուր առմամբ, դատական նիստից առաջ կայացած երթի մասնակիցներից 17–ին այդ օրը ոստիկանները ձերբակալել էին։