Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Սամբոյի ԱԱ գավաթ․ Հայաստանը նվաճեց մեդալներ

Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության վերջին օրը ևս արդյունավետ էր Հայաստանի հավաքականի համար։

Վերջին մրցումային օրը հայ մարզիկները հանդես եկան ակտիվ և պայքարով լի մենամարտերով՝ նվաճելով  բրոնզե մեդալներ։

58 կգ քաշային կարգում պատվո հարթակի երրորդ աստիճանին բարձրացան Զավեն Արզումայնանն ու Նարեկ Գոգինյանը, իսկ 88կգ քաշային կարգում Թաթուլ Ավագյանը։

Կանանց 50 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Աննա Այվազյանը, իսկ 72 կգ քաշային կարգում` Սյուզաննա Մանուկյանը։

 

 Հիշեցնենք,որ Երևանում երեկ մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են 22 երկրների շուրջ 510 մարզիկներ։

Մրցումների հենց  առաջին օրը հայկական թիմն արդեն գրանցել էր հաջողություններ․ 58կգ քաշային կարգում Կարեն Սարգսյանը փայլուն մենամարտում հաղթելով Ռուսաստանի ներկայացուցչին՝ հռչակվել էր չեմպիոն։

Նույն՝ 58 կգ քաշային կարգում Դավիթ Հովսեփյանը արժանացել էր բրոնզե մեդալի։

Կանանց մարտական սամբոյի 59 կգ քաշային կարգում Սրբուհի Հովակիմյանը նույնպես նվաճել է բրոնզե մեդալ։