Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-17_22-36-42
A A
Հասարակություն

Մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը

93 տարեկան հասակում մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը: Այս մասին տեղեկացնում են վրացական ԶԼՄ-ները։ 

Մինչև նոր առաջնորդի ընտրությունը Վրաց ուղղափառ եկեղեցին կղեկավարի Պատրիարքական գահի տեղապահ, եպիսկոպոս Շիո Մուջիրին։
 
Նորին Սրբությունը (աշխարհիկ անունը՝ Իրակլի Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականին։ Աստվածաբանական կրթություն ստանալուց հետո, այդ թվում՝ Մոսկվայի աստվածաբանական ակադեմիայում, նա իր կյանքը նվիրել է եկեղեցուն ծառայելուն։ 1950-ական և 1960-ական թվականներին նա հոգևորականից բարձրացել է մինչև եպիսկոպոս, ապա՝ մետրոպոլիտ։
 
Իլյա II-ը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք էր ընտրվել 1977 թվականին։ Իր ծառայության տարիներին նա դարձել է վրաց ժողովրդի միասնության և հոգևոր վերածննդի խորհրդանիշ։