Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Սերժ Սարգսյանը դրժում է խոստումը, Փաշինյանը դեմ է Արցախի հարցով որեւէ զիջման. Զուգահեռներ (տեսանյութ)

Ոչ մի ընտրություն այդքան հեշտ չէր Սերժ Սարգսյանի համար։ Հանրապետականը չուներ իրական մրցակից, իսկ հարցումները խոստանում էին սահմանադրական մեծամասնություն։ Սարգսյանի համար կարևոր էր պահպանել իշխանությունը և հետագայում դառնալ վարչապետ՝ չնայած նախկինում տված խոստմանը։

Ընտրություններին մասնակցում էին 9 ուժեր։ Կոնգրես-ՀԺԿ-ն խոսում էր խաղաղության անհրաժեշտության մասին, Դաշնակցությունը մերժում էր զիջումները, իսկ Նիկոլ Փաշինյանը զգուշացնում էր հնարավոր վտանգների մասին։

Քվեարկությունից առաջ հրապարակվեցին տվյալներ վարչական ռեսուրսի կիրառման մասին։ Ընտրություններից մեկ օր առաջ դիտորդական նախաձեռնությամբ հանդես եկան Սերժ Թանգյանն ու Ատոմ Էգոյանը։

Ընտրությունները տեղի ունեցան 2017 թվականի ապրիլի 2-ին։