A
A
Կանանց լիդերությունը Հայաստանում չի ընդունվում․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, արտաքին հետախուզության պետի պաշտոնները մեր երկրում զբաղեցնում են կանայք, բայց դա, ըստ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի, դեռևս կանանց իրավահավասարության ցուցիչ չէ։
Պատգամավորը համոզված է, որ Ընտրական օրենսգրքով կանանց տրվող քվոտաները նույնպես իրավիճակ չեն փոխում, քանի որ ինքնանպատակ են և ընդամենը ներկայացվածություն ապահովելու խնդիր ունեն։
Այսուհանդերձ, նա կանանց հորդորում է զբաղվել քաղաքականությամբ, որովհետև քաղաքականությունը մենեջմենթի կարիք ունի, իսկ կանայք լավ մենեջերներ են։