Բացել լրահոսը Փակել լրահոսը
650104141_1351263557038026_9046712522955373797_n (1)
A A
Պաշտոնական

Կասեցվել է «Գրիլ․ամ»-ի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գրիլ․ամ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Խորենացի 88):
Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:
Մասնավորապես՝
➡️ սննդի կառույցի խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, եղել է ոչ նորոգ վիճակում, ինչն էլ թույլ չի տվել հեշտորեն մաքրել և ախտահանել այն,
➡️ խոհանոցի պատերի մակերեսը չի եղել հարթ, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող նյութերից։
✅ Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել նորմերին:
✅ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: