A
A
Ինչ եղավ, երբ Փաշինյանը գնաց Սամվել Ալեքսանյանի թաղամաս. Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2012-ի խորհրդարանի ընտրություններում իշխող Հանրապետականի քարոզչությունն անձամբ առաջնորդում է նախագահ
Սերժ Սարգսյանը:
Դաշնակցությունն Ազատության հրապարակում առանց անուններ տալու հասկացնում է, թե ում դեմ է ուզում պայքարել։
-Էս տասնամյակների ընթացքում ո՞ւմ ենք մենք հանդուրժել ու դիմացել Հայաստանի խորհրդարանում՝ անգրագետների, կաշառակերների, գողերի, որոնք կաղնու հաստությամբ վիզ ունեն ու կաղնու
չափ խելք:
2012-ի ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն և մեկ դաշինք։ Մեծամասնական ընտրակարգով առաջադրվում է
ընդամենը 139 թեկնածու։ Քարոզարշավի ընթացքում քննարկվող թեման մեկն է՝ որ կուսակցությունն ինչ ընտրակաշառք է
բաժանում ։
-Երբեք չենք բաժանել ու չենք բաժանելու:
Ընդդիմադիր չորս ուժ՝ ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, Ժառանգությունը և Բարգավաճ Հայաստանը, ձևավորում են միասնական
շտաբ, բայց քարոզարշավներն անում են առանձին:
-Հերիք է, բավական է ընտրենք գողերին, ավազակներին, սրիկաներին, ազգի դավաճաններին եթե կուզեք:
Խորհրդարանի նիստերը քարոզարշավի պատճառով տապալվում են իրար հետևից: Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչ
Արթուր Բաղդասարյանը իշխանությանը քննադատելու բան չունի, ստիպված է աղոթել․
Սերժ Սարգսյանը Էջմիածնում է, երեխաներին ազատել են դպրոցից և ուղարկել Հանրապետական կուսակցության հանրահավաքին:
-Աշակերտներով, ուսուցիչներով, ծնողներով, բոլորով գնում ենք հանդիպման: Ես ինձ իրավունք եմ վերապահել աշխատանքս թողնել գնալ դիմավորել իմ լիդերին...
Լևոն Տեր-Պետրոսյանի հետ բանավիճելու ցանկություն է հայտնում Հանրապետական օլիգարխ Ռուբեն Հայրապետյանը:
Միաժամանակ, նա նույնը հորդորում է Մալաթիա-Սեբաստիայում Հանրապետականի թեկնածու Սամվել Ալեքսանյանին, ում
բանավեճի է կանչել ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը։
-Սամվել Ալեքսանյանի հետ թող գնա իրա առաջնորդը՝ Նիկոլի, նստի Լևոն Տեր-Պետրոսյանը:
Փաշինյանն ուղիղ գնում է Ալեքսանյանի համայնք՝ Մալաթիա Սեբաստիա, քարոզարշավ անելու: Այստեղ նրան ասում են՝ դու
ո՞վ ես, որ եկել ես:
Մալաթիա Սեբաստիայում Փաշինյանին պահանջում են հեռանալ
-Հեռացիր, Փաշինյան, հեռացիր:
Այդ օրերին համացանցում մեծ աղմուկ է հանում զինված Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը հանրահավքին: ԲՀԿ-ում
միաձայն ասում են, որ դա ատրճանակ չէր, այլ հեռախոս:
Մաշտոցի պուրակում նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանին նկատողություն անելով հանգուցալուծում է մայրաքաղաքի վերջին երեք ամիսների հիմնական կռիվը՝ Մաշտոցի պուրակի
տաղավարների ճակատագիրը։ Դրանք դրվել էին քաղաքապետարանի որոշմամբ, իսկ բնապահպաներն ասում էին՝ պուրակից
հանեք կրպակները:
-Ամեն ինչ շատ ճիշտ ես արել, բայց, Տարոն ջան, նայի, նայում ենք՝ էդքան էլ գեղեցիկ չի, չէ՞, նորից եմ կրկնում, Տարոն, ամեն ինչը ճիշտ ես արել, քաղաքապետարանը շատ արդյունավետ ա աշխատել, ճիշտ որոշում եք կայացրել, բայց, իրոք, գեղեցիկ չի, և լավ կլինի, որ ձևը գտնես, էս ամբողջը ապամոնտաժես:
Արթուր Բաղդասարյանից բացի բոլոր քաղաքական ուժերն իրենց քարոզարշավը տանում են Հանրապետականի դեմ:
Հանրապետականը հասկացնում է՝ ոչ մի գնով ընդդիմություն չի դառնալու
-Չնայած շատ հզոր ընդդիմություն կլինեինք: