Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Արզաքանցյան
A A
Քաղաքականություն

Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու գործով նիստը՝ մարտի 10-ին

Աժ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու գործն արդեն 4 տարի է քննվում է ներպետական դատարաններում:

 Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան  էր դիմել գործարար Սմբատ Նասիբյանը։ Իսկ որպես հիմք նշվել էր միանձնյա արբիտրաժային տրիբունալի 07.10.2013թ. վճիռը։  

Ըստ դրա՝ ճանաչվել էր Սմբատ Նասիբյանի սեփականության իրավունքը հօգուտ իրեն պատասխանողի կողմից գրավադրված «Էյ Էմ Ջի Էմ» ՍՊԸ-ի բաժնեմասի 20 տոկոսի հանդեպ՝ փոխառության պայմանագրով պատասխանողին տրամադրված 4.350.000 ԱՄՆ դոլարի դիմաց:

Որոշվել էր բռնագանձում տարածել  նաեւ պատասխանող Տիգրան Արզաքանցյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանում կամ Հայաստանի տարածքից դուրս գտնվող դրամական միջոցների կամ այլ գույքի վրա՝ 965.260 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի կամ այլ արտարժույթի չափով:

ՀՀ Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանն էլ դեռ 2022 թ սեպտեմբեր ամսին   ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին սնանկ էր ճանաչել։ Դրանից հետո գործը պտտվել է բոլոր դատարաններում եւ կրկին ուղարկվել ստորադաս ատյան՝ Սնանկության դատարան:

Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադեւոսյանը դատական նիստ է նշանակել մարտի 10-ին: