Բացել լրահոսը Փակել լրահոսը
935556
A A
Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարն անընդունելի է համարել հարձակումները Թուրքիայի տարածքի վրա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ թուրքական տարածքում Իրանից արձակված բալիստիկ հրթիռի վնասազերծումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է պետքարտուղարության կայքը։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու վերջին զարգացումներն Իրանում և ամբողջ Մերձավոր Արևելքում: Պետքարտուղարը արտգործնախարարին ասել է, որ Թուրքիայի ինքնիշխան տարածքի վրա հարձակումները անընդունելի են և հայտնել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Երկու առաջնորդներն էլ վերահաստատել են երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդումը»,- ասվում է հայտարարության մեջ։