Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Շինարարների փողոցում տարածք են ազատում հանրային կանաչ գոտու համար․ քաղաքապետարան (տեսանյութ)

Շինարարների փողոցում կրպակներով և այլ շինություններով զբաղեցված համայնքային տարածքները սահմանափակում էին բնակիչների հանրային օգտագործման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Տարածքներն ազատելու համար իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ։ Այստեղ նախատեսվում է կանաչ գոտի՝ բնակիչների համար հասանելի հանրային տարածքով։ Նշվում է, որ նման աշխատանքներ իրականացվում են ամբողջ Երևանում՝ համայնքային տարածքները բնակիչներին վերադարձնելու նպատակով։