A
A
Երևանում Կատովսկու փողոցում հրդեհ է բռնկվել
Աջակցիր «Ա1+»-ին112 օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 4-ին ժամը 10։51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կատովսկու փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։