Բացել լրահոսը Փակել լրահոսը
646154201_1526060422853176_311950539422646502_n
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը զիջել է Բուլղարիայի թիմին

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում մրցել է Բուլղարիայի ընտրանու հետ։ Հանդիպումն ավարտվել է մրցակցի հաղթանակով՝ 100:80 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ 

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Դարիուս Մաքգին էր: Նա վաստակել է 35 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում։
 
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 2-ին և կմրցի Նորվեգիայի ընտրանու հետ: