Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Տնտեսություն

Մենք կզարգացնենք և կխթանենք արտադրությունը Հայաստանում՝ հզոր տնտեսություն կառուցելու համար. Կարապետյան (տեսանյութ)

Մենք կզարգացնենք և կխթանենք արտադրությունը Հայաստանում՝ հզոր տնտեսություն կառուցելու համար։

Այս մասին երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը` պատասխանելով այն հարցին, թե իրենց ընտրվելու դեպքում սկսնակ բիզնեսն էլ ինչ արտոնություններ է ստանալու։

«Փոքր ձեռնարկությունների համար կա զարգացման մի քանի ուղի։ Այն ուղղությունները, որ դուք պետք է հիմնեք Հայաստանում ներմուծումը փոխարինելու ու հայկական ապրանք ստանալու արտադրությունների գծով, ունենալու եք մեծ աջակցություն պետության կողմից։ Հայաստանում լինելու է տեղական գործարանների հովանավորչություն։ Հիմնական ֆինանսավորում եւ աջակցություն ստանալու է երկու մեծ ոլորտ` գյուղատնտեսություն ու արտադրություններ, որոնք հիմնվելու են Հայաստանում»,- ասել է նա։