Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Մինչև 1 մլն դրամ փոխանցումները չեն հայտարարագրվի (տեսանյութ)

ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և հարկային վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը ներկայացրել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացում նախատեսվող փոփոխությունները։

Եթե նախկինում անձնական փոխանցումների չհայտարարագրվող սահմանաչափը 300 հազար դրամ էր, ապա նոր որոշմամբ այն բարձրացվել է՝ դառնալով 1 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ ընտանիքի անդամ չհամարվող անձանցից ստացված մինչև 1 մլն դրամի միանվագ փոխանցումները քաղաքացիներն ազատվում են հայտարարագրելու պարտավորությունից։

Պարզաբանելով «ամսակա՞ն, թե՞ տարեկան» կտրվածքով հաշվարկի հարցը՝ Արթուր Ալեքսանյանը նշել է, որ խոսքը վերաբերում է կոնկրետ գործարքին. «Եթե մեկ ամսվա ընթացքում հարազատների կամ ընկերների կողմից, օրինակ, երեք անգամ 500 հազարական դրամ է փոխանցվում, ապա դա ենթակա չէ հայտարարագրման, քանի որ որևէ առանձին գործարքի արժեք չի գերազանցել 1 մլն դրամը»։

Մանրամասները՝  տեսանյութում