Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատասեր մարդիկ գործ են ուզում

Հասարակություն
0366717d623a9a24ef204e99a05b74f9

Աշոցքի բնակչությունը համարվում է Շիրակի շրջանի ամենաաշխատասեր ժողովուրդը։ Սակայն գործազրկությունը նրանցից շատերին ստիպել է լքել հայրենիքն ու աշխատանք փնտրել օտար երկրներում։

Աշոցքի բնակիչներին աշխատանքով ապահովվող մի շարք շինարարական եւ արդյունաբերական ձեռնարկություններ վաղուց ավերվել են եւ մարդկանց ապրուստի միակ միջոցը մնացել է հողագործությունն ու անասնապահությունը։
Իսկ եթե հանկարծ աշխատատեղ է բացվում, բաժին է հասնում պաշտոնյաների ծանոթ-բարեկամներին: Հանրապետության այլ քաղաքներում էլ աշխատանք գտնելը գրեթե անհնար է, քանի որ բոլոր տեղերում պահանջվում է երիտասարդ, բարձրագույն կրթությամբ եւ աշխատանքային փորձ:

Աշխատանքի փնտրտուքից հուսահատ մարզի երիտասարդները, բացի սեփական տնամերձ հողամասը մշակելուց, այլ գործ չունեն: Աշոցքում ապրում է շուրջ 160 անօթեւան ընտանիք, որոնք գոյատեւում են բնակարանային անտանելի պայմաններում:

Ըստ Աշոցքի համայնքապետի տեղակալ Կարեն Ապրեյանի՝ մի քանի տարի առաջ վարչապետն ու քաղաքաշինության վարչության ներկայացուցիչները այցելել են գյուղ եւ հավաստիացրել, որ կանդրադառնան նշված խնդրին, երբ լուծվի Գյումրիի եւ Սպիտակի «անօթեւանության հարցը»:

Գյումրիի «Ցայգ» հեռուստատեսություն