Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լինի հացն էլիտար, թե՞ տեղական

Մարզեր
0c7898785117b6d68d2fb92ea3c53660

Հացահատիկի բերքն այս տարի առատ կլինի, համոզված են Շիրակի մարզի գյուղացիները: Նրանք չեն կասկածում, որ նախորդ տարվա 80 հազար տոննայի փոխարեն այս տարի կհնձեն ավելի քան 90 հազար տոննա հացահատիկ:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչությունում համոզված են, որ այդ թիվը դեռ ավելանալու միտում ունի, քանի որ դաշտավայրերի մի մասը լեռնային բարձրադիր գոտիներում է գտնվում, որտեղ ցորենը ավելի ուշ է հասնում:

Ցորենի առատությունը, սակայն, ոչ միայն եղանակային պայմանների հետ է կապված։ Մեծապես օգնել է ցորենի որակյալ սերմացուն: Մեկ տարվա ընթացքում եռակի աճ է գրանցել «էլիտային» կոչված սերմացուն:

Գյուղատնտեսներն ասում են, որ չպետք է տեղական սերմը թերագնահատել, որպեսզի բարձր բերքատվություն ստանան, պետք է հասկանան բույսի լեզուն, լուծեն ոռոգման ու ագրոտեխնիկայի կիրառման հարցը։ Բացի այդ, միշտ չէ որ քանակն է լինում գլխավորը, որակն ու համը հաճախ ավելի գերադասելի են: Հողագործ գյուղացիները ավելի քան համոզված են, որ տեղական ցորենից թխված հացը ավելի համեղ է ու որակյալ: ՚«Ցայգ» Հը