Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այո, այդ որոշումը անհրաժեշտ էր կայացնել․ Փաշինյանը՝ պարգևավճարների մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է պարգևավճարների վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ ինքն իրեն պարգևավճար չի տվել։ Նրա խոսքով՝ պետական որոշման շրջանակներում իր աշխատավարձը ամսական ավելացել է մոտ մեկուկես միլիոն դրամով՝ պետական համակարգում ներդրված վարձատրության նոր համակարգի արդյունքում։

Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ներդրվել է կատարված աշխատանքի վրա հիմնված վարձատրության նոր համակարգ, որի նպատակն է բարձրացնել կառավարության աշխատանքի արդյունավետությունը, ապահովել պետական համակարգում աշխատանքի մրցունակությունը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ Վարչապետի խոսքով՝ համակարգը նաև խրախուսում է պաշտոնյաների մասնագիտական զարգացմանը և անհատական մոտեցում է ապահովում պետական ծառայողների նկատմամբ։

Նրա գնահատմամբ՝ համակարգի արդյունքում պետական կառավարման արդյունավետության շահառուները կլինեն քաղաքացիները, այդ թվում՝ թոշակառուներն ու սոցիալական խոցելի խմբերը։