Բացել լրահոսը Փակել լրահոսը
նիկոլ փաշինյան 1
A A
Պաշտոնական

Խնդրում եմ զգոն լինել եւ չտրվել խարդախությունների․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․

Քաղաքացուց ստացած նամակի հետքերով․
 
«Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 07-ից մինչև հունիսի 09-ն ընկած ժամանակահատվածում «Տելեգրամ» հավելվածով «Alisa» և «Arammita» բաժանորդներն իրեն առաջարկել են օնլայն գումար աշխատելու տարբերակ, որով պետք է գումար ներդներ և դրանից ստանար շահույթ:
 
«Alisa» բաժանորդն իրեն առաջարկել է 0000 0000 0000 0000 քարտային հաշվեհամարով Տաթևիկին փոխանցել 2.000 ՀՀ դրամ, այնուհետև որպես շահույթ իր քարտին է վերադարձվել 3.000 ՀՀ դրամ, այնուհետև նույն հաշվեհամարին փոխանցել է 26.000 ՀՀ դրամ, հետ է ստացել 37.000 ՀՀ դրամ, որից հետո նույն հաշվեհամարին է փոխանցել ընդհանուր 2 միլիոն 419 հազար 724 ՀՀ դրամ, սակայն վերջինս հրաժարվել է իր գումարը հետ վերադարձնել՝ պատճառաբանելով, որ գումարը սխալ է կանխիկացրել»:
 
Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ զգոն լինել եւ չտրվել խարդախությունների։