A
A
Հետաձգվել է Արշակ Սրբազանի կալանքի վերաբերյալ որոշման հրապարակումը
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը:
Նրա պաշտպան Արսեն Բաբայանը տեղեկացնում է, որ թեեւ որոշման կայացումն այսօր պետք է լիներ, սակայն այն հետաձգվել է եւ նշանակվել հունվարի 12-ին:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու համար: Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին դատարանը՝ Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է քննիչի միջնորդությունը եւ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք: