Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

Գրենլանդիան հարկավոր է ԱՄՆ-ին․ Թրամփ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 4-ին կրկին հայտարարել է, որ անհրաժեշտ է ամերիկյան վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ՝ դա հիմնավորելով ազգային անվտանգության նկատառումներով։

Նրա խոսքով՝ կղզին ռազմավարական նշանակություն ունի և գտնվում է ռուսական ու չինական նավերի ակտիվ ներկայության պայմաններում, մինչդեռ Դանիան ի վիճակի չէ ապահովել այդ անվտանգությունը։ Թրամփը նաև նշել է, որ Գրենլանդիայի ամերիկյան վերահսկողությունը ձեռնտու կլինի Եվրամիությանը։

Նա բազմիցս հայտնել է Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու մտադրության մասին, ինչը կտրականապես մերժում են ինչպես Գրենլանդիան, այնպես էլ Դանիան։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Կոլումբիայում թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարի պատրվակով ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։ Նա նման հայտարարություն է արել նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում՝ նշելով, որ Կոլումբիան ղեկավարում է «հիվանդ մարդ»։ Հարցին՝ արդյոք դա կարող է նշանակել ամերիկյան ռազմական ներգրավվածություն, Թրամփը պատասխանել է․ «Վատ չի հնչում»։

Թրամփը անդրադարձել է նաև Մեքսիկային՝ նշելով, որ այն պետք է վերանայի իր գործողությունները թմրանյութերի շրջանառության հարցում, հակառակ դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի քայլեր ձեռնարկել։ Կուբայի վերաբերյալ նա հայտարարել է, որ այդ երկրի իշխանությունները կձախողվեն՝ հավելելով, որ ռազմական գործողության անհրաժեշտություն չի տեսնում։

Միաժամանակ ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ Վենեսուելայում իրականացված հատուկ գործողությունից հետո Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել է և տեղափոխվել ԱՄՆ, իսկ Վաշինգտոնը ժամանակավորապես կվերահսկի Վենեսուելան մինչև այնտեղ «ժողովրդի շահերը պաշտպանող իշխանության» ձևավորումը՝ հայտարարելով նաև նավթային ռեսուրսների վերահսկողության մասին։