Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է հրապարակել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք գտնվում ենք ՀՀ վարչապետի կեցավայրում և արդեն մի քանի ժամ քննարկել և համաձայնեցրել ենք հետևյալ հայտարարության տեքստը՝ Հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման:
Մենք՝ ներքոստորագրյալներս,
- հավատալով և հավատարիմ լինելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի վարդապետությանը, սրբոց Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ սերմանված հավատի, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ Մեծ հայոց թագավորի ջանքերով հիմնադրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան ավանդությանը,
- ընդգծելով ՀՀ արժեքահենք հանրության զարգացման և ազգային ինքնության պահպանման կենսական գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանցքային դերն ու նշանակությունը,
- մտահոգված լինելով Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և նրա ձևավորած մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից Ավետարանի սկզբունքներով ապրելու և քարոզելու առաքելության ձախողմամբ, հոգևոր կյանքի խաթարմամբ, բարքերի այլասերման աղաղակող փաստերի նկատմամբ հանդուրժողականության դրսևորմամբ,
- դատապարտելով և անընդունելի համարելով Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու, այն տարբեր օրակարգերի և տարբեր շահերի ծառայեցնելու հակականոնական գործելակերպը ....,
հայտարարում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին, որը կիրականացվի հետևյալ ճանապարհային քարտեզով»,- ասել է վարչապետը:
Հայտարարության տեքստում ասվում է նաև, որ ներքոստորագրյալները ձևավորում են Համակարգող խորհուրդ, որին վերապահվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել Համակարգող խորհրդի միաձայնությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)