Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այսօր Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հիմնադրման օրն է (տեսանյութ)

34 տարի պետական ծառայության առաջնագծում. այսօր Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հիմնադրման օրն է՝ հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: «Այս տարիների ընթացքում համակարգն անցել է շարունակական զարգացման ճանապարհ՝ սահմանային անցակետերի և ենթակառուցվածքների արդիականացումից մինչև մաքսային գործընթացների ամբողջական թվայնացում։ Այսօր մաքսային ծառայության զարգացման հիմքում թվային նորարարություններն են, գիտելիքահեն մոտեցումները և միջազգային չափանիշները՝ միտված ժամանակի պահանջներին համահունչ, թափանցիկ և մրցունակ ծառայությունների մատուցմանը։ Սակայն մաքսային ծառայության պատմությունը միայն փոփոխությունների մասին չէ։ Այն առաջին հերթին մարդկանց մասին է՝ այն մասնագետների, ովքեր եղել են համակարգի ստեղծման և կայացման ակունքներում, ապրել են փոփոխությունների բոլոր փուլերը, հաղթահարել մարտահրավերներն ու շարունակել առաջ շարժվել՝ միասին ստեղծելով մաքսային ծառայությունը»: