Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պայթյուն՝ Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում (տեսանյութ)

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի գազալցակայաններից մեկում այսօր՝ հունվարի 4-ին հրդեհի բռնկումով պայթյուն է տեղի ունեցել, տուժել է մեկ անձ։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ահազանգը Փրկարար ծառայությունը ստացել է առավոտյան ժամը 08։00-ի սահմանում։ 

Նախքան հրշեջների ժամանումը շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ գազի արտահոսք է տեղի ունեցել, հրդեհի բռնկումով պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աշխատակիցը, ըստ նախնական տեղեկությունների՝ մտել է շինության ներս կամ ծխախոտը միացրած, կամ ներսում վառելով այն։ Աշխատակիցը Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչ է։

Շինության առաստաղների պաստառների մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել են գույքը, կահույքը և այլ իրեր ընդհանուր 3 սենյակներում։