Բացել լրահոսը Փակել լրահոսը
3673b6644f73a545cf4e529368976132_1767438697
A A
Հասարակություն

Արագածոտնի մարզում բախվել են օտարերկրացի 12 ուղևորներ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը և 2 «Opel Zafira»-ները․ կան վիրավորներ 

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 70 կմ հատվածում բախվել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 45-ամյա Արմեն Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ չնայած ճանապարհից ձյան շերտը հեռացված է եղել, սակայն այն պատված է եղել մերկասառույցով ու վթարի պատճառներից մեկն էլ հենց դա է եղել, քանի որ ճանապարհն սպասարկող ընկերությունը ձյան շերտը հեռացնելուց հետո աղ ու ավազով այն չի մշակել, իսկ «Mercedes Sprinter»-ում եղել են 12 ուղևորներ, որոնք բոլորն էլ օտարերկրացիներ են ու Հայաստան էին եկել Վրաստանից։