Բացել լրահոսը Փակել լրահոսը
e239e0d1-207e-4ae4-8cce-e76d4718bb24
A A
Պաշտոնական

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

Հունվարի 3-ին, ժամը 11։43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62-րդ կմ-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել։