Բացել լրահոսը Փակել լրահոսը
3f348565-94a2-43e1-8a28-49e7dadd4d57
A A
Պաշտոնական

Փրկարարներն ուղղել են բեռնատարը․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հունվարի 3-ին, ժամը 11։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Կապան ավտոճանապարհին բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել, ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները և «Գորիսի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ՝ քարշակման եղանակով, ուղղել են «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարը․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։