Միքայել արք․ Աջապահյանի գործով դատական նիստի օրը հայտնի է
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով նիստը Վերաքննիչ դատարանում նշանակվել է դեկտեմբերի 15-ին։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նիստը տեղի կունենա ժամը 15․30-ին։
Պաշտպան Ռոման Ահարոնյանն «Ա1+»-ին հայտնեց, որ պաշտպանական կողմը դեռ ծանուցագիր չի ստացել, իրենք եւս «Դատալեքս»-ից են տեղեկացել։
Հիշեցնենք, որ բողոքներ են ներկայացրել թե պաշտպանական, թե մեղադրող կողմերը։ Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել Շիրակի թեմի առաջնորդին, իսկ մեղադրող կողմը պահանջում է խստացնել պատժաչափը՝ 2 տարին դարձնելով 2 տարի 6 ամիս։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման։
Դատավորը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։
Մեղադրանքի հիմքում ընկած են ԶԼՄ-ներին տված հարցազրույցից երկու արտահայտություններ, որոնք որակվել են որպես ռազմական հեղաշրջում կատարելու կոչեր։
Պաշտպանական կողմը պնդում էր կոչ չի եղել։