A
A
Քարաթափում Կապան քաղաքում
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 9-ին, ժամը 17։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ձորք թաղամասի մոտակայքում, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0.5 խմ)։
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը։