Բացել լրահոսը Փակել լրահոսը
զբոսաշրջիկ
A A
Պաշտոնական

Որ երկրներից են առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել Հայաստան

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են․
 
Ներկայացնում ենք 2025 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
 
 2025 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ։
 
 Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 152,976։
 
 2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):
 
 Ներկայացված են նաև 2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։