Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԷՑ
A A
Հասարակություն

ՀԷՑ-ից հեռացված աշխատակիցները դիմել են դատարան

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբախ Համբարյանը ցանկանում է վերականգնել  ՀԷՑ-ի պետի խորհրդականի իր պաշտոնը։ Նախկին տնօրեն Կարեն Հարությունյանի խորհրդականը աշխատանքից ազատվել է  «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ 31․07.2025 թվականի հրամանով։  Համբարյանը նաեւ պահանջում է ՀԷՑ-ից իր օգտին  բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար  գոյացած միջին աշխատավարձը։

Բողոքն ընդունվել է վարույթ։

Նմանատիպ մի բողոք էլ ՀԷՑ գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանն է ներկայացրել դատարան։ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի դեմ այս ընթացքում ներկայացվել է 40-ից ավել բողոք։ Դրանք  մակագրվել են տարբեր դատավորների։ Հայցադիմում ներկայացնողները պահանջում են անվավեր ճանաչել ՀԷՑ ժամանակավոր կառավարչի հրամանն ու վերականգնվել նախկին աշխատանքում։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից շաբաթներ անց Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ։