Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Դասագրքում տեղ չեն գտել այն ամենը, ինչ փաստ չեն, այլ մեկնաբանություն են․ դասագրքի հեղինակ (տեսանյութ)

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դատի է տվել ԿԳՄՍՆ-ին և «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանին։ 
 
 Այսօր դատական առաջին նիստն էր, որից առաջ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «ԼՂ հանրապետության նախագահը ստորագրեց ԼՂ հանրապետության լուծարման մասին հրամանագիր» նախադասությունն է կոնկրետ վիճարկելի հարց դարձել։
 
«Արցախի տեղեկատվական շտաբը համապատասխան հրամանագրի մասին հայտարարություն տարածել է 2023թ․ սեպտեմբերի 28-ին, բոլոր լրատվամիջոցներում  այդ մասին լուրը եղել է։ Եթե սկսում ենք դատական պրոցես, այն պետք է սկսել Արցախի տեղեկատվական շտաբի հետ կապված, ԶԼՄ-ների հետ կապված և բոլոր այն շրջանակների, որոնք այդ լուրը տարածել են ու ոչ միայն չեն հերքել, այլև չեն էլ հանել մինչև այսօր»,- ասաց նա։
 
Դասագրքի հեղինակի խոսքով՝ բոլոր հանգամանքների մասին էլ գրված է դասագրքում։ 
 
«Թե՛ Ադրբեջանի կողմից շրջափակման վերաբերյալ, թե՛ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի։ Դասագրքում տեղ չեն գտել այն ամենը, ինչ փաստ չեն, այլ մեկնաբանություն»,- ասաց նա։