Բացել լրահոսը Փակել լրահոսը
artur-sargsyan
A A
Պաշտոնական

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվել է

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվել է․

«2025 թվականի նոյեմբերի 10-ին բողոքարկել էինք դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով մերժվել էր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանքի վերացման հստակ հիմնավոր միջնորդությունը: Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր կարգով քննության էր առնվել Վերաքննիչ քրեական դատարանի Դատավոր Մ. Պապոյանի կողմից: 2025 թվականի հուլիսի 8-ից ապօրինի կալանավորված ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը վերացվեց և փոխարինվեց` տնային կալանքով և գրավով: ✊🙏: Իհարկե նման խափանման միջոցը բնավ մեղմ չէ:
 
Հստակ պետք է արձանագրել, որ օրինաչափ է այն, որ Դատավոր Մխիթար Պապոյանի վարկանիշը փաստաբանական համայնքում միշտ բարձր է եղել ու միշտ բարձր է»,- գրել է նա։