Բացել լրահոսը Փակել լրահոսը
590763834_1427068606093079_212741294738099646_n
A A
Պաշտոնական

ՀԱԷԿ-ում տուրբոագրեգատների պլանային նորոգումը ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ

2025 թվականի նոյեմբերի 23–ից 30-ը Հայկական Ատոմային Էլեկտրակայանում նախատեսված էր անցկացնել տուրբոագրեգատների պլանային միջին նորոգումը, որն իրականացվել է տուրբոագրեգատների հաջորդական անջատմամբ։ Նորոգման շրջանակում նախատեսվում էր բլոկի բեռնաթափում մինչև 215 ՄՎտ էլեկտրական հզորություն։
 
ՀԱԷԿ-ի անձնակազմը նորոգման աշխատանքները իրականացրեց բարեխիղճ կերպով և բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ դրանք ավարտել նախանշված ժամկետից շուրջ 3 օր շուտ։ 2025 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 17:40-ի դրությամբ, կայանում բլոկի հզորությունը լիովին վերականգնվել է։
Այս պահին բլոկը գործում է 100% ջերմային հզորությամբ՝ 440 ՄՎտ, ապահովելով կայուն և անխափան արտադրություն։