Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արշակ Սրբազանը հայտարարեց, թե որ դեպքում կթողնի իր պաշտոնավարումը (տեսանյութ)

Չեմ պատրաստվում իմ ծառայությունը դադարեցնելու համար դիմել միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում, ասաց  Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
 
«Բայց կարող է հասնել պահը, երբ զգամ, որ իմ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու, կարող է օգնել, որ մարդկանց մոտ թյուրիմացությունները դադարեն։ Եթե ես եմ խանգարողը հարցի օբյեկտիվ քննությանը, ցանկացած լուծման պատրաստ եմ։  Եվ երկրորդ՝ եկեղեցական իշխանությունը կարող է գնահատել՝ անհրաժեշտ է դա, թե ոչ»,- ասաց նա։