A
A
Կինը հայտնել էր, որ երեխան մետաղադրամ է կուլ տվել․ պետք է շտապ հասցնել հիվանդանոց
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 23-ի գիշերը՝ ժամը 23.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Եղվարդի խճուղում երեխան գրկին մի կին կանգնեցնելով Պարեկային ծառայության մեքենան՝ հայտնել է, որ երեխան մետաղադրամ է կուլ տվել, խեղդվում է, պետք է շտապ հասցնել հիվանդանոց, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Կոտայքի մարզի գումարտակի պարեկային կարգախումբը երեխային ծառայողական մեքենայով տեղափոխել է Երևան՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն:
Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: