Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Դա լինելու է երկու փուլով, նախ՝ ընդդիմությանը հեռացնել, հետո՝ իշխանությանը․ Ա․Սամսոնյան (տեսանյութ)

«Քաղաքական դաշտը դեռ բյուրեղացած չէ, և այդ իմաստով որևէ բան ասելը սխալ կլինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով իր հետագա քաղաքական գործունեությանը և 2026թ․ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրությանը։

Հիշեցնենք, որ Անի Սամսոնյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ էր և Ազգային ժողովում՝ նույնանուն խմբակցության պատգամավոր։ Մոտ 1,5 տարի առաջ նա դուրս եկավ այդ կուսակցությունից։ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ այդ քայլի պատճառը կուսակցության կառուցվածքի շուրջ տարաձայնություններն էին և դժվար համարեց, որ կարող է վերադառնալ նախկին թիմ։ Փոխարենը քննարկումներ ունի այլ ուժերի հետ, օրինակ ՄԻ նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերի»-ի հետ։ Եվ չբացառեց, որ ինքը «Լուսավոր Հայաստանի» հետ կհայտնվի նախընտրական նույն դաշինքում։

Պատասխանելով հարցին, թե կհամագործակցի՞ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժերի հետ՝ ասաց, որ նրանց հետո ընդհանուր նպատակներ չունի։ Այդ դեպքում շատերի նման պահանջո՞ւմ է, որ նախկին նախագահները հեռանան քաղաքականությունից՝ դաշտը թողնելով նոր ուժերին։ «Բոլորն են պահանջում, որ նրանք դուրս գան, բայց, կարծում եմ, որ դա անիմաստ պայքար է։ Բոլոր նրանք, որոնք հիմա պահանջում են, որ Ռ․Քոչարյանն ու Ս․Սարգսյանը դուրս գան քաղաքականությունից, դրանով ցույց են տալիս իրենց թուլությունը։ Այն առաջնորդը, որը հայտ է ներկայացնում քաղաքական պայքարի համար, պետք է երեքի հետ էլ կռիվ տա։ Երեքին միաժամանակ պետք է դուրս հանել քաղաքականությունից»,- հավելեց Անի Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։