A
A
Իրենք դա արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման ճնշման տակ. Տեր Վրթանեսը՝ վարչապետին հանդիպած եպիսկոպոսների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուզում ենք, որ մեր Վեհափառ Հայրապետը ողորմած վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման, նաև սուտ խոստումների զոհ են դարձել»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
«Կխնդրենք, որ Վեհափառ Հայրապետը հնարավորինս ներողամիտ լինի իրենց նկատմամբ, և նաև այնպիսի որոշում կայացնի, որը կբավարարի հավատացյալ ժողովրդին։ Ես նույնիսկ չեմ համարում, որ դա իրենց ազատ կամարտահայտությունն է եղել։ Ես կարծում եմ՝ իրենք դա արել են շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման ճնշման տակ»,–ասաց նա։
Տեսանյութը՝ News.am-ի