Բացել լրահոսը Փակել լրահոսը
Lidya-Mantashyan
A A
Հասարակություն

Լիդյա Մանթաշյանի կալանքը վերացվեց

Դատարանն այսօր վերացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով միակ կին մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքը՝ կիրառելով վարչական հսկողություն և գրավ:
 
Պաշտպան Տաթևիկ Սողոյանն առաջարկել էր կիրառել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք:
 
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատախազները պնդել էին, թե կա ռիսկ, որ ազատության մեջ Մանթաշյանը կխոչընդոտի գործի քննությանը, դատարանն էլ երեք ամսով երկարացրել էր կալանքը: