A
A
ՀԱՊԿ-ը կոչ է անում օր առաջ ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին արագորեն ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը։ Այդ մասին նշված է այսօր Բիշքեկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում։
«Գոհունակությամբ արձանագրում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող ակտիվ միջպետական երկխոսությունը։ Հանդես ենք գալիս կողմերի միջև համապարփակ կարգավորման և խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման օգտին», - նշված է հայտարարության մեջ։
Հայաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին չի մասնակցում: