A
A
Այցելեցի Ծաղկահովիտ համայնք, որտեղ ընթացքի մեջ է ոչխարաբուծական ֆերմայի կառուցումը․ Պապոյան
Աջակցիր «Ա1+»-ինԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«Այցելեցի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք, որտեղ ընթացքի մեջ է ոչխարաբուծական ֆերմայի կառուցումը։
Համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի հետ շրջեցինք կառուցապատվող տարածքում ու ծանոթացանք աշխատանքների ընթացքին։
Ֆերմայում նախատեսվում է պահել շուրջ 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղի տոհմային ոչխար՝ հետագայում գլխաքանակի ավելացման հեռանկարով։
Ներկայացրեցի անասնաբուծության ոլորտի պետական աջակցության գործիքակազմը, մասնավորապես՝ «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024–2028 թթ.» ծրագիրը, որով շահառուները կարող են ձեռք բերել բարձր մթերատու տոհմային կենդանիներ և ստանալ դրանց արժեքի մինչև 50%-ի փոխհատուցում»։