Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (4)
A A
Պաշտոնական

«ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում հայտնաբերվել են թերլիցքավորման դեպքեր

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական միջոցառումներ բենզինի և դիզելային վառելիքի իրացմամբ զբաղվող «ԱՐՄՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայաններում։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վառելիքաբաշխիչ սարքավորման չափագիտական կանոնների և նորմերի պահանջների խախտումներ, մասնավորապես՝ թերլիցքավորման դեպքեր հետևյալ հասցեներում․

- ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Մյասնիկյան 20/1,

- ք․ Երևան, Նոր Նորք թաղամաս, Դավիթ Բեկի 286/3։

Հայտնաբերված խախտումների համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։