Ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը
Աջակցիր «Ա1+»-ինՁերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետը: Այս մասին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետ Արմեն Այվազյանը»,- հաստատեցին կոմիտեից։
Շուրջ երկու տարի առաջ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ ձերբակալել է Վանաձորի համայնքապետարանի եկամուտների հավաքագրման և գույքի կառավարման բաժնի պետ Արմեն Այվազյանին, «Ազատությանը» փոխանցում են կոմիտեից։
Նրան մեղադրում են ՔՕ 435-րդ հոդվածով՝ կաշառք ստանալու համար։ Իսկ այսօր կեսօրին բերման ենթարկված մյուս երկու աշխատակիցների կարգավիճակի մասին կոմիտեն առայժմ տվյալներ չի հաղորդում։ Այվազյանի հայրը «Ազատությանը» հայտնել է, որ տեղյակ չէ որդու կարգավիճակից։
Արմեն Այվազյանը արդեն երեք տարի ղեկավարում է եկամուտների հաշվառման ու գովազդի բաժինը, որի միջոցով անցնում են համայնքի հարկերն ու եկամուտները։ Մոտ երկու տարի առաջ կոմիտեն խուզարկել էր բաժինը՝ ուսումնասիրելով գնումների և հողատարածքների վարձակալության գործընթացները։
Մեկուկես տարի առաջ կոմիտեն հաստատել էր, որ նախաքննությունը շարունակվում է, մեղադրյալներ չկային։
Այվազյանի կինը՝ Լիլիթ Հովսեփյանը, Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ է։
Կեսգիշերն անց Արմեն Այվազյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել։
Քիչ առաջ Արմեն Այվազյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Փաստաբան Արայիկ Պապիկյանը Ա1+-ին տեղեկացրեց, որ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։
Արմենը Այվազյանը կշարունակի նաև իր աշխատանքը Վանաձորի քաղաքապետարանում։